16:01 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Адам Шифф

Ադամ Շիֆ. ԱՄՆ–ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

© Theatlantic
Արցախ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 25-ամյակի առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմին:

«Այսօր նշվում է Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակը, որը նաև առիթ է ոգեկոչելու բոլոր այն մարդկանց հիշատակը, որոնց կյանքի գնով ձեռք է բերվել Արցախի ազատությունը: Չնայած քառորդ դար տևած անկախության ընթացքում հանդիպած բազմաթիվ մարտահրավերներին` Լեռնային Ղարաբաղը աճող տնտեսությամբ ժողովրդավարական երկիր է:

Այս տարվա ապրիլին Ադրբեջանը իրագործել է իր ամենավայրագ հարձակումը շփման գծի ողջ երկայնքով, ինչը հանգեցրել է հարյուրավոր քաղաքացիների և զինվորականների մահվան: Միացյալ Նահանգները պետք է կանխի այս վտանգավոր և ապակայունացնող ագրեսիան` պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին, հետաքննելով պատերազմական հանցագործությունները և պահանջելով խաղաղ կարգավորման հաստատումը», — գրել է ԱՄՆ կոնգրեսականը։

Գլխավոր թեմաներ