22:32 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Ջաբարով

Սենատոր. Ղարաբաղյան հակամարտությունում անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը

© Sputnik/ Владимир Федоренко
Արցախ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Ջաբարովը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներքին գործն է` Ռուսաստանի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Ռուս-հայկական գործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անթույլատրելի է Թուրքիայի միջնորդությունը։

«Այն, որ հայկական ղեկավարությունն անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բացարձակ ճիշտ է։ Դա երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ներքին գործն է` պատմականորեն նրանց հետ կապված Ռուսաստանի մասնակցությամբ», — ասաց Ջաբարովը։

Նրա խոսքով` այստեղ պետք չէ պաշտպանել Թուրքիայի շահերը, քանի որ հասկանալի է, թե այդ պետությունն ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում։ Ջաբարովի խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը չի անդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

«Հայաստանը եղել և մնալու է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Մենք չենք պատրաստվում Թուրքիայի հետ բարեկամություն անել Հայաստանի կամ մեկ այլ երկրի հաշվին։ Մենք մեր ազգային շահերն ենք պաշտպանելու», — նշեց սենատորը։

Նրա խոսքով` Թուրքիայի հետ կայուն և բարեկամական հարաբերությունները գերադասելի են, քան այն իրավիճակը, որը ստեղծվել էր ոչ վաղ անցյալում։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել էին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ թուրքական ՌՕՈՒ-ն խոցել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսը կարողացել էր փրկվել։ Անկարան պնդում էր, որ Սու-24-ը խախտել է իր օդային տարածքը, ՌԴ ՊՆ-ն կտրականապես հերքում էր այդ փաստը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

Հարաբերություններում դրական տեղաշարժ նկատվեց 2016 թվականի ամռանը, որբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրեց կատարվածի համար։

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    4
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32