13:05 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Մարիա Զախարովա

Մոսկվան արդիական է համարում Ղարաբաղում միջադեպերի հետաքննության գաղափարը

© Sputnik/ Кирилл Каллиников
Արցախ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Ռուսաստանի ԱԳՆ–ում հայտարարել են, որ դեռ 2011թ–ին Մոսկվան ղարաբաղյան հակամարտության գոտում առաջարկել է միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնել, սակայն այդ հարցի շուրջ այդպես էլ փոխզիջում ձեռք չի բերվել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին հարցը մնում է արդիական, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ 2011թ-ին Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ «ռուսական կողմը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ»։

Զախարովան նշել է, որ դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող ներկայացուցչի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ նախապատրաստել են համապատասխան մեխանիզմի նախագիծը, որը հետո մշակվել է կազմակերպության փորձագետների կողմից։

Ինչպես նշել է Զախարովան, հետագայում Վիեննայում տեղի ունեցած գագաթաժողովում ձեռք է բերվել պայմանավորվածություն կարճատև ժամկետում այդ աշխատանքն ավարտելու մասին, սակայն Սանկտ Պետերբուրգում հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում փոխզիջում ձեռք չի բերվել։

«Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին իրավիճակը հակամարտության գոտում կայուն էր։ Արդյունքում մեխանիզմի թեման չի արտացոլվել Սանկտ Պետերբուրգում հանդիպման արդյունքում արված հայտարարությունում։ Այդուհանդերձ, մեր կարծիքով, մեխանիզմի մասին հարցն արդիական է մնում», — նշեց Զախարովան։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ