13:08 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Էդուարդ Շարմազանով

Հայաստանը կարևորում է խաղաղության ու կայունության պահպանումը

© Sputnik/ Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Հանդիպման ընթացքում Շարմազանովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին և ասել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

«Մենք կարևորում ենք խաղաղության ու կայունության պահպանումը մեր տարածաշրջանում: Չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք, իր ապակառուցողական և հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենիքում ապրելու ձգտումից»,- նշել է Շարմազանովը:

Կողմերը կարևորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհը՝ Մինսկի խմբի ձևաչափում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել հավատարիմ մնալ ՀԱՊԿ խորհրդի երևանյան հռչակագրի սկզբունքներին, որտեղ անթույլատրելի է համարվել իրավիճակի լարման ցանկացած երևույթ: 

Գլխավոր թեմաներ