10:42 23 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Ազոխի քարանձավ

Պեղումներ Ղարաբաղում. եվրոպացի հնագետները` Ադրբեջանի «սև ցուցակում»

© Armenian Geographic
Արցախ
Ստանալ կարճ հղումը
8221

Ղարաբաղում պեղումներ անցկացրած օտարերկրյա հնագետները հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարարությունը օտարերկրյա հնագետների անուններն ընդգրկել է իր «սև ցուցակում», քանի որ նրանք պեղումներ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին։

«Խմբում եղել են Իսպանիայի բնական գիտությունների թանգարանի աշխատակից Իոլանդ Ֆերնանդես-Խալվոն, Մեծ Բրիտանիայի Բլենդֆորդի թանգարանի աշխատակից Տանիա Քինգը, Մեծ Բրիտանիայի պատմության թանգարանի աշխատակից Փիթեր Էնդրյուսը», — գրված է հաղորդագրության մեջ։

Այս տարվա հուլիսի կեսերին Ազոխի քարանձավում վերսկսվել են պեղումները, որոնք իրականացվում են 1999 թվականից։ Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով` ամեն տարի նոր նմուշներ են հայտնաբերվում, որոնք ապացուցում են, որ այս քարանձավը պալեոլիթի ժամանակաշրջանի, այսինքն` 300 հազար տարվա պատմություն ունեցող քարեդարյան մարդու կացարան է եղել։

 

Գլխավոր թեմաներ

  • Վարդավառ

    «Վարդավառ» բառի կազմության մեջ վարդը քիչ է, ջուրն` ավելի շատ։ Համենայնդեպս, այդպես է հայերի ամենասիրելի ու նշանակալի ամառային այս տոնի ժամանակակից կատարման մեջ։

    61
  • Նյու-Յորք

    «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար:

    4
  • Քարահունջ

    Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնելու է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։

    44