06:32 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Սերժ Սարգսյան

Նախագահ Սարգսյանն այցելել է Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր

Пресс-служба Президента РА
Արցախ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի պաշտպանական դիրքեր:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ և ԼՂՀ նախագահները դեկտեմբերի 10-ին այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: 

ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

  • Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր
    Пресс-служба Президента РА
  • Նախագահը պարգևատրել է զինծառայողներին
    Նախագահը պարգևատրել է զինծառայողներին
    president
  • Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ
    Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ
    president
1 / 3
Пресс-служба Президента РА
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր

 

Գլխավոր թեմաներ