11:19 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արցախ

Արցախում գիշերը լարված է անցել հատկապես Մարտունու ուղղությամբ

© Sputnik/ Асатур Есаянц
Արցախ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Ադրբեջանն ամբողջ գիշեր խախտել է հրադադարի ռեժիմը՝ Արցախի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային ու ականանետային զինատեսակ։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ ընթացքում Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում:

Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից:

Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:

Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:

Գլխավոր թեմաներ