08:15 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
Ռիչարդ Հոգլանդ

Ռիչարդ Ուորլիքին ժամանակավորապես կփոխարինի Հոգլանդը

© gdb.rferl
Արցախ
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կփոխարինի Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականի հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, որը դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռիչարդ Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006 թվականներին, ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011 թվականներին և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13 թվականներին: Վերջին շրջանում Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը:

Մինչ վերոհիշյալ նշանակումները նա ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:

«Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը», — նշված է հաղորդագրությունում:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ