00:24 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Զինծառայող

Հայկական կողմը կրակում է խիստ անհրաժեշտության դեպքում

© Sputnik/ Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանն արձակել է մոտ 450 կրակոց:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանը նախօրեին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր ավելի քան 350 կրակոց և հյուսիսային ուղղությամբ կիրառել նաև ենթափողային նռնականետ (2 արկ):

 

 

Գլխավոր թեմաներ