09:30 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
ԵԱՀԿ

ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում

BULENT KILIC / AFP
Արցախ
Ստանալ կարճ հղումը
7 0 0

Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ դիտարկումը կանցկացվի ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

 

Գլխավոր թեմաներ