12:47 22 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Զինծառայող

Արցախի սահմանին լարվածությունը շարունակում է սրվել

© Sputnik / David Galstyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
3010

Ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի քան 2200 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետեր։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ։

Ինչպես տեղեկանում է Արցախի պաշտպանության նախարարությունը, այդ ընթազցքում հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում:

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է, ընդհանուր առմամբ, 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Русская версия

Գլխավոր թեմաներ