ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: