ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն այս գիշեր արձակել է շուրջ 760 կրակոց, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: