12:05 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շփման գիծ

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

© Sputnik/ Асатур Есаянц
Արցախ
Ստանալ կարճ հղումը
5211

Անցած գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, ինչպես նաև`60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետ:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ): Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման ուղղությունները
Հրադադարի խախտման ուղղությունները

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

 

Գլխավոր թեմաներ