04:12 18 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Զինվորական սաղավարտ

Լարված վիճակ Արցախում. մենք էլի զոհ ունենք

© Sputnik/ Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
22310

Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ այսօր լուսադեմին ադրբեջանական զինուժի կրակոցներից զինծառայող է զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմի արձակած կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Գլխավոր թեմաներ