ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1140 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: