00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալիշ գյուղի բնակչի արցախյան «Ոդիսականը»

© Sputnik / David GalstyanВасилий Хачатрян. Поселение Алашан
Василий Хачатрян. Поселение Алашан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան քառօրյայի ժամանակ ավերված Թալիշ գյուղի բնակչի պատմությունը դարձավ հայրենի հող վերադառնալու համար պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։

Դավիթ Գալստյան, Sputnik.

2016 թվականի ապրիլի դեպքերը  Թալիշի բնակիչներին ստիպեցին լքել հարազատ տները և ապաստան գտնել ՀՀ և Արցախի տարբեր ծայրերում։

Անցյալ տարի ապրիլին մենք արդեն պատմել ենք, որ Վասյա Խաչատրյանն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Նա լավ գիտի, թե ինչ է պատերազմը։ Խաչատրյանն ակտիվ մասնակցել է Արցախի պաշտպանությանը դեռևս 90-ականներին։

Разрушения в Селе Талыш, Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Թալիշ գյուղը վերածնվում է

Ապրիլի 6-ին քառօրյա պատերազմից հետո գրեթե դատարկ Թալիշ գյուղում Վասյային հանդիպելուց հետո նրա անունը լավ էր տպավորվել։ Խաչատրյանը եկել էր հարևան գյուղից` տեսնելու, թե ադրբեջանական բանակից գյուղն ազատելուց հետո ինչ է մնացել իր ունեցվածքից։

Նրա մասին տեղեկացանք գյուղապետ Վիլեն Պետրոսյանից, երբ մեկ տարի անց կրկին եկանք Ալաշան գյուղ, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել թալիշցիները։

«Ահա նա, հենց նոր ԶԻԼ–ով անցավ մեր կողքով։ Այնտեղ է ապրում»,– ասաց Պետրոսյանը` ցույց տալով միակ ճանապարհի վերջը։

Տներից մեկի կողքին (նախկին պանսիոնատ) կանգնած մարդուն մենք միանգամից չճանաչեցինք։ Սակայն նա ուշադրություն դարձրեց մեզ վրա։ Վասյա Խաչատրյանն էր։ Ես հիշեցրեցի նրան 2016 թվականի ապրիլին կայացած մեր հանդիպման մասին։

«Իսկ ես մտածում եմ, թե որտեղից է դեմքդ ծանոթ, ամսի 6-ին Թալիշում ենք հանդիպել…», – ասաց նա, որից հետո դիմեց կնոջը` ցույց տալով ինձ և պատմեց, թե ինչ հանգամանքներում ենք մենք հանդիպել։

Гагик Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. Թալիշի դպրոցն ու մանկապարտեզը կվերականգնվեն համատեղ ուժերով

Հարցուփորձ արեցի, թե ինչ է տեղի ունեցել հանդիպումից հետո, կանգո՞ւն է մնացել տունը։

«Հիշում եմ, թե ինչպես տուն մտա, արկերը  չէին վնասել, միայն պատուհաններն էին կոտրել, դուռը… Գյուղից ես միայն մի քանի իր կարողացա վերցնել` հեռուստացույց, գույքից որոշ բաներ։ Այստեղ մենք կոնկրետ աշխատանք չունենք ոչ ես, ոչ կինս։ Փոք-ինչ օգնություն ցուցաբերեց Կարմիր խաչը»,– հիշում է Խաչատրյանը։

Թալիշից մեկնելուց հետո ընտանիքը մի քանի ամիս ապրեց Վանաձորում։ Կրտսեր որդին սկզբում Ալաշան վերադարձավ։ Սակայն ապրիլյան իրադարձությունների ֆոնին նրա մոտ նյարդային խանգարում է առաջացել։

«Բժիշկները խորհուրդ տվեցին  հանգստանալ Թալիշից հեռու՝ ասելով, որ ավելի լավ կլինի, որ նա վերադառնա այն ժամանակ, երբ գյուղն արդեն վերականգնված կլինի», – պատմում է Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ որդու բուժման համար մեծ գումարներ են ծախսվել։ Նա ստիպված մեկնեց Մասիս բարեկամների մոտ։ Այժմ Վասյա Խաչատրյանն Ալաշանում է գտնվում կնոջ հետ։

Այն հարցին, թե արդյո՞ք նա կվերադառնա Թալիշ, Խաչատրյանի հստակ պատասխան է տալիս.

«Իհարկե։ Կգնանք այնտեղ ապրելու։ Միայն թե՝ կրակոցներ չլինեն»,– ասում է նա։

Գյուղացիներին անասուն են բաժանել, երբեմն Խաչատրյանը ժամանակավոր աշխատանքով է զբաղվում, սակայն այստեղ նրանց ոչինչ չի պահում անվտանգությունից բացի։

63-ամյա տղամարդու «Ոդիսականը» դեռ չի ավարտվել։

Русская версия

Լրահոս
0