13:21 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արցախ. Ստեփանակերտ

Առանձնատներ` Արցախի բազմազավակ ընտանիքներին

© Sputnik/ Gohar Sargsyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
2221

Արցախում բազմազավակ ընտանիքների համար 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը՝ կկառուցվի առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել բազմազավակ ընտանիքների համար տների կառուցման ծրագրին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը:

Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը՝ կկառուցվի առաջիկայում:

Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին»:

Գլխավոր թեմաներ