14:20 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Արցախ
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը վայելելու հնարավորություն են ունեցել նաև Արցախի մանուկները։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 9-14-ը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

«Անխելք մարդը» (ռեժիսոր՝ Ռ. Բաբայան) և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժիսոր՝ Ն. Գրիգորյան) ներկայացումներով թատրոնը ներկայացել է Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հանդիսատեսին:

Ընդհանուր առմամբ արցախյան հյուրախաղերի ընթացքում թատրոնն իրականացրել է 8 միջոցառում, որոնք նախատեսված էին ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հաջորդ մշակութային կանգառը սեպտեմբերին է՝ Եղեգնաձորի մշակույթի տանը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Գլխավոր թեմաներ