06:36 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Զինծառայող

Ադրբեջանը շարունակում է կրակել. հայկական կողմը վիրավորներ ունի

© Sputnik/ Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Այսօր առավոտվանից Ադրբեջանը շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:

ԵրԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:

Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Գլխավոր թեմաներ