00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի Խորհրդարանում սկսվեց հատուկ նիստը. կընտրվի անցումային փուլի նախագահ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента Карабаха
Заседание парламента Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Րոպեներ առաջ Արցախի Ազգային ժողովում, մեկնարկեց խորհրդարանի հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվի երկրի նախագահը:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Այսօր ժամը 11-ին Արցախի Ազգային ժողովում սկսվեց Խորհրդարանի հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվի երկրի նախագահը:

Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված՝ Խորհրդարանը անցումային շրջանում կընտրի նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախը նախագահ է ընտրում. անցնցում անցումների քրոնիկոն

Նոր Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը մեկ անգամ ստանում է երկրի նախագահ ընտրելու իրավունք:

Այսօր Արցախի ԱԺ հատուկ նիստում սկզբում կձևավորվի հաշվիչ հանձնաժողով, հետո թեկնածուները 1-ական ժամ ելույթ կունենան ու կներկայացնեն իրենց ծրագրերը:

Ելույթներից հետո ԱԺ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել թեկնածուներին, որից հետո թեկնածուները ևս 15-ական րոպե կունենան ելույթի համար:

Դրան կհաջորդի փակ գաղտնի քվեարկություն: Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա  պատգամավորների ձայների 2/3 մասը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

© Sputnik / Asatur YesayantsԲակո Սահակյանը գնում է ԱԺ
Бако Саакян - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանը գնում է ԱԺ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ, քան 57 օր առաջ:

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի ընտրություններ. դեղագործն ընդդեմ իրավաբանի

Ըստ այդմ, ընտրված թեկնածուն իր պաշտոնը ստանձնում է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը: Պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձևավորի կառավարություն և հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում  էր կառավարության ձեւավորմանը: Կառավարության կազմավորումից հետո 20- օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործունեության ծրագիրը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Աղաբեկյան
Ашот Гулян - Sputnik Արմենիա
Էդուարդ Աղաբեկյան

ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատգամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Sputnik Արմենիայի թղթակիցը գտնվում է Ստեփանակերտում և տեղում հետևում է Արցախի Խորհրդարանի հատուկ նիստին։ Մենք պարբերաբար կներկայացնենք այնտեղ կատարվածը։

Լրահոս
0