15:34 17 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Նուռ

Արցախում ավելանում է նռան այգիների թիվը

© Sputnik/ Асатур Есаянц
Արցախ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Արցախի նռան այգիները զբաղեցնում են հազար հեկտար տարածք։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի  – Sputnik. Արցախի ֆերմերները նախընտրում են նռան այգիներ տնկել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը։

«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այգեգործությամբ զբաղվել տրվում է պետական աջակցություն։ Ֆերմերների մեծամասնությունը նախընտրում է ունենալ նռան այգիներ։ Մեզ մոտ տնկում են նաև խնձորի,  սև սալորի, արևելյան խուրմայի այգիներ», – ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքերով`Արցախում նռան աճեցման համար պայմանները բավականին բարենպաստ են, մանավանդ`հարթավայրերում։ Այդ իսկ պատճառով նռան այգիները մեծ տարածում են ստացել։ Նախալեռնային շրջաններում ավելի շատ են ընկուզենիները և խնձորենիները։

Սեփականատերերը դիմում են կառավարությանը`աջակցություն ստանալու համար։

«Ներկա պահին Արցախում հազար հեկտար նռան այգի կա։ Նռան այգիների տարածքը այլ պտղատու բույսերի համեմատ աստիճանաբար աճում է»,– ասել է Ավետիսյանը։

Նա նշել է, որ ջրամբարներն և արտեզյան ջրերի առկայությունը թույլ է տալիս նոր այգիներ ստեղծել։ Բացի դրանից, խոշոր այգեգործները անցում են կատարում կաթիլային ոռոգման, ինչը թույլ է տալիս էականորեն խնայել ջուրը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ կառավարությունը կխրախուսի ֆերմերներին, որոնք նռան այգիները ոռոգման համար կօգտագործեն ոռոգման կաթիլային համակարգը։

Կառավարությունը պատրաստ է նաև նպաստել վերամշակման գործարաններ ստեղծման գործում։

Գլխավոր թեմաներ