21:22 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Արցախյան պեղումներ

Արցախյան պեղումների ժամանակ արական սեռի կմախքներ են հայտնաբերվել

© Sputnik / Stringer
Արցախ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերված կմախքներից նմուշներ են վերցվել, որոնք կուսումնասիրվեն լաբորատորիայում։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնակցել է Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումների (արշավախմբի ղեկավար` պ.գ.թ. Նժդեհ Երանյան) ընթացքում բացված մարդաբանական նյութերի պեղման, մաքրման և նախնական ուսումնասիրման աշխատանքներին:

  • РаскопԱրցախի Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներ
    Արցախի Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներ
    © Sputnik / Stringer
  • Արցախի Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներ

1 / 3
© Sputnik / Stringer
Արցախի Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներ

Մարդաբանական նյութերը բացվել են արգելոցի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում՝ եկեղեցուն կից շինության պեղման աշխատանքների ժամանակ: Մարդաբանական նյութերը (թվով 8 կմախք) բացվել են քրիստոնեական թաղումներին բնորոշ դիրքով և ուղղվածությամբ. կմախքները դիադրված էին մեջքի վրա, արևմուտք-արևելք կողմնորոշմամբ:

Ըստ Հասմիկ Սիմոնյանի` պեղված բոլոր կմախքների նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ արական սեռի են, հասուն տարիքի:

Սեռատարիքային բնորոշումներն արվել են ըստ նստատեղի և գանգի ոսկրերի: Կատարվել են նաև յուրաքանչյուր կմախքի ողնաշարի ողերի ծանրաբեռնվածության, տարիքային խեղումների, ինչպես նաև`ատամնաախտաբանական բնորոշումներ:

Մարդաբանական նյութերի հետագա ուսումնասիրման համար յուրաքանչյուր կմախքից վերցվել են ԴՆԹ-ի և C14 ռադիոածխածնային անալիզի համար նմուշներ:

Նյութերը հետագայում կենթարկվեն լաբորատոր ուսումնասիրության։

Գլխավոր թեմաներ