23:44 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Պեղումներ Արցախում

Հնագույն ամրոց և զիկկուրատ. նոր բացահայտումներ Արցախում

© Sputnik/ Stringer
Արցախ
Ստանալ կարճ հղումը
73 0 0

ԵՊՀ–ի հնագիտություն և ազգագրության ամբիոնն ու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան երկար տարիներ ուսումնասիրում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Քաշաթաղ շրջանում հետաքրքիր շինություններ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik.  Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների ընթացքում երեք հիմնական համալիր է հայտնաբերվել` ամրոց, տաճար և դամբարան,  այսօր լրագրողներին է հայտնել ԵՊՀ հնագիտություն և ազգագրության ամբիոնի վարիչ, արշավի ղեկավար Հայկ Ավետիսյանը։

«Նախնական տեղեկությունների համաձայն` ամրոցը 3-4 հազար տարեկան է։ Գտածոները վկայում են, որ ամրոցի «կայացման» շրջանն ընդգրկում է պատմական մի մեծ ժամանակահատված` բրոնզե դարից մինչև միջնադար։ Թեև մենք հայտնաբերել ենք նաև գտածոներ, որոնք կարելի է թվագրել երկաթե դարին», – նշել է Ավետիսյանը։

ПК по итогам археологических раскопок в Арцахе. Айк Аветисян
© Sputnik/ Asatur Yesayants
Հայկ Ավետիսյան

Նրա խոսքով` ամրոցի հետնամասում պահպանվել են կիկլոպյան շինությունների ավերակներ, որոնք ամենայն հավանականությամբ, ֆորպոստների դեր էին կատարում։

Որքան էլ զարմանալի է ամրոցը լավ է պահպանվել։ Այն պատկանել է ազդեցիկ մարդու. եթե ոչ արքային, ապա տեղի իշխանին։

Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյանի խոսքով`պեղումների տեղում հայտնաբերվել է նաև հետաքրքիր պաշտամունքային շինություն` տաճար, որը պաշտամունքի վայր էր ծառայում։

  • Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
    Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյան
    Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
    Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 3
© Sputnik/ Asatur Yesayants
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ

«Տաճարը, որը մենք պայմանականորեն անվանում ենք զիկկուրատ, լեռան գագաթին է գտնվում։ Դեպի տաճար է տանում 70 մետր բարձրություն ունեցող քարե աստիճաններով կասկադը։ Տաճարի բարձրությունը 50 մետր է` 45 աստիճան թեքությամբ։ Կասկադը քարերից է պատրաստված, տարբեր բարձրության շուրջ 30-35 աստիճան ունի։ Կան նաև հարթ հարթակներ։ Մուտքը երեք մետր լայնություն ունի», – նշել է նա։

Ըստ Սարգսյանի` նման շինարարությունը մեկ կառավարիչ չէր կարողանա գլուխ բերել, իսկ դա նշանակում է, որ կարելի է ենթադրել, որ շինարարությունն իրականացվել է պետական մակարդակով։

«Սա բացառիկ շինություն է, որի նմանը չկա ողջ հետխորհրդային տարածքում։ Սակայն մենք ուզում ենք մանրակրկիտ ուսումնասիրել այդ հուշարձանը և նրա մասին պատմել աշխարհին», –ընդգծել է Սարգսյանը։

ПК по итогам археологических раскопок в Арцахе. Степан Саргсян
© Sputnik/ Asatur Yesayants
Ստեփան Սարգսյան

Պեղումները հնարավոր է եղել իրականացնել «Հայրենասեր» կազմակերպության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ստեփան Սարգսյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Գլխավոր թեմաներ