19:20 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Բլոգեր Ալեքսանդր Ալիմով

Բլոգեր Ալեքսանդր Ալիմովը Արցախի մասին ֆիլմ է նկարահանում

© Facebook/Aleksandr Alimov
Արցախ
Ստանալ կարճ հղումը
10050

Հայաստանում ու Արցախում հյուրասեր մարդիկ են ապրում, այստեղ վերադառնալու ցանկություն է առաջանում, կարծում է լատվացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ուԱրցախի հյուրընկալությունը գրավում է մարդկանց, այստեղ վերադառնալու ցանկություն է առաջանում, Sputnik Արմենիային ասաց լատվացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը։

Հայաստանի ու Արցախի մասին Ալիմովը կպատմի իր ճանապարհորդական ֆիլմում, որը, նրա խոսքով՝ պատրաստ կլինի 2-3 ամսից։ Բլոգերը բազմիցս Ֆեյսբուք սոցցանցի միջոցով ուղիղ եթեր էր մտնում Արցախից ու նկարներն էր հրապարակել իր էջում։

Ֆիլմ Արցախի մասին

Այս տարվա մարտին Ալեքսարդրն արդեն եղել էր Արցախում՝ բլոգերների ֆորումին մասնակցելու։

«Սեպտեմների 13-ի ուշ երեկոյան Հայաստան հասանք, 14-ին՝ Լեռնային Ղարաբաղ։ Ճանապարհին այցելեցինք Արենի, Նորավանք, Խոր Վիրապ ու Տաթև։ Մեր ճանապարհորդությունն Արցախ, որտեղ մենք ֆիլմ ենք նկարահանելու, վեց օր կտևի։ Նույնչափ Հայաստանում կլինենք, ուր ևս ֆիլմ կնկարահանենք», — ասաց նա։

Բլոգերի խոսքով՝ ֆիլմի ստեղծման վրա աշխատում են Լիտվայից նրա գործընկեր, բլոգեր ու ճանապարհորդ Ստանիսլավ Գորբունովն ու նաև պրոֆեսիոնալ օպերատոր, որը չի ցանկանում իր անունը հայտնել։

«Դժվար է ասել՝ ինչպիսի ֆիլմ կստացվի, բայց դա կլինի գովազդային ու վավերագրական ֆիլմի նման մի բան։ Ավելի շատ YouTube-ի, սոցիալական կայքերի համար հոլովակ կդառնա այն։ Մենք կբացատրենք, թե ինչու մարդիկ պետք է Հայաստան ու Արցախ այցելեն ու ինչ պետք է այստեղ տեսնեն», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա համոզված է, որ ֆիլմը հաջողված կլինի։ Ու ոչ միայն բլոգեր Ալեքսանդր Լապշինի աղնկահարույց գործի պատճառով, այլ նաև նրա համար, որ Հայաստանում ու Արցախում հյուրասեր մարդիկ են ապրում, այստեղ վերադառնալու ցանկություն է առաջանում։

Գինի ու ժենգյալով հաց

Այսօր Ալեքսանդրն իր գործընկերների հետ ժենգյալով հաց կհամտեսի ու եթե հաջողվի կմասնակցի դրա պատրաստմանը։

Ալեքսանդրն ասում է, որ Ստեփանակերտը խնամված արևմտաեվրոպական քաղաք է հիշեցնում, ուր հաճելի է հանգստանալ ու աշխատել։

«Ինձ դուր է գալիս, արդեն երկրորդ անգամ եմ այստեղ։ Բայց իմ նպատակն է այցելել արցախյան Տող գյուղի ավանդական գինու փառատոնը», — խոստովանել Ալեքսանդրը։

Sputnik Արմենիան շարունակում է հետևել այն զբոսաշրջիկներին, որոնք Հայաստանում հանգստանալուց հետո սոցիալական կայքերում հետաքրքիր լուսանկարներ են հրապարակում։

 

Գլխավոր թեմաներ