00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացի կոնգրեսականներն այցելել են Արցախ. Բաքուն վրդովված է

© Sputnik / Arpi BeglaryanРезиденция Президента Республики Арцах
Резиденция Президента Республики Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի կոնգրեսականներն Արցախում են, որտեղ հանդիպումներ են անցկացնում պաշտոնյաների ու հասարակական գործիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ կոնգրեսական, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը հայտնել է, որ իր կառույցը չի հրաժարվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Ара Баблоян - Sputnik Արմենիա
Բաբլոյան. «Արցախին շատ երկրներ են աջակցում»

Փալոունը և Թուլսի Գեբըրդը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ այցելել են Շուշիի և Ստեփանակերտի մշակութային և կրոնական կենտրոնները, հանդիպել երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ։

Փալոունն անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:

«Մենք Կոնգրեսում և Մինսկի խմբի շրջանակում կանենք մեզանից հասնող ամեն բան` վստահության մեխանիզմներ ստեղծելու համար և, իհարկե, ամեն կերպ ջանալով սատարել հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, սակայն մենք չենք հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքից», — ասել է Փալոունը։

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:

Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է` պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձևերի տեսքով:

«Նման բանաձևերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլև մեկ անգամ ևս փաստում են, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ազատության բացարձակ գաղափարին», — ասել է Ղուլյանը։

Կոնգրեսականների այցը, ինչպես սպասվում էր, վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում։ Երկրի ԱԳՆ-ն անմիջապես հայտարարել է, որ նա «հայկական լոբբիից կախված և ֆինանսավորվող» անձ է։

Լրահոս
0