00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միչիգանը ճանաչեց Արցախի անկախությունը. բանաձևի տեքստը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ Միչիգան նահանգը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը։ Բանաձևի նախագիծը ներկայացրել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկը։

Президент Республики Арцах Бако Саакян - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կառուցվածքը

Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, տնտեսական և մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ ՀՀ արտգործնախարարությունը ներկայացրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Բանաձև

Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են, և Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ ունեցած պատմական և մշակութային կապերին, 1921 թ․ Իոսիֆ Ստալինը կամայականորեն բռնազատել է Արցախը Հայաստանից և խախտելով հայ ժողովրդի ազգային, տարածքային և մարդու իրավունքները՝ Արցախն ընդգրկել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայերի՝ ազգային անկախության, անհատական ազատության համար և Խորհրդային Ադրբեջանի ճնշումների և խտրականության դեմ ուղղված խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է թույլ տալ Արցախի ժողովրդի ինքնորոշումը։

Խորհրդային Ադրբեջանի արյունոտ պատասխանի հետևանքով էթնիկ հայեր են զոհվել Սումգայիթում (1988 թ․ փետրվար), Կիրովաբադում (1988 թ․ փետրվար) և Բաքվում (1990 թ․ հունվար), իսկ ավելի քան 350,000 հայեր բռնագաղթվել Ադրբեջանից։ Սումգայիթի ողբերգությունից հետո Միացյալ Նահանգների Սենատը, մտահոգված լինելով Ղարաբաղի հակամարտությամբ, միաձայն փոփոխություն (N 2690) է մտցրել 1989 թ. ֆինանսական տարվա «Օտարերկրյա գործառնությունների համար հատկացումների մասին» օրենքում (H.R. 4782), և կոչ արել խորհրդային իշխանությանը «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները…» և նշել, որ «տասնյակ հայեր սպանվել և վիրավորվել են վերջին անկարգությունների ժամանակ…», և հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին. 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացել է համաժողովրդական հանրաքվե, որով հռչակվել է անկախ հանրապետություն։

Ավելի քան 50 միջազգային դիտորդների սևեռուն ուշադրության ներքո և ազատ ու արդար ընտրությունների համար սահմանված միջազգային չափանիշներին լիակատար համապատասխանությամբ, ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, որից 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ»

1992 թ․ հունվարի 6-ին Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր, և Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հրադադարի մասին համաձայնագրին, որի շնորհիվ վերջ տրվեց տարիներ տևած ակտիվ ռազմական գործողություններին, Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը շարունակում են վտանգի ենթարկվել տարածաշրջանային լարվածության և թշնամական գործողությունների պատճառով։

Արցախի հայերը շարունակում են վճռական ջանքերը՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը և բռնություններից ու ճնշումներից ազատ կյանքի ապահովմանը, և ճանաչելով Արցախի կառավարությունը` միջազգային հանրությունը կարող է նպաստել այս մեկ դար տևած հակամարտության կարգավորմանը, հետևաբար, ելնելով վերոհիշյալից, սենատը որոշում է. Կոչ անել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել և ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել աջակցել Արցախի հումանիտար և տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տևական լուծմանը և խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Փոխանցել սույն բանաձևի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին։

Լրահոս
0