05:37 13 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արթուր Աղաբեկյան

Արթուր Աղաբեկյանը՝ Արցախի նախագահի խորհրդական

ARMENPRESS
Արցախ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այդ մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը։ 

2000 թ.-ին Արթուր Աղաբեկյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար:

2000 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2007 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009 թվականի մայիսի 21-ին հրաժարական է տվել:

2012 թ. սեպտեմբերի 22-ին նշանակվել է Արցախի փոխվարչապետ, իսկ 2017 թ.-ի մարտի 20-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Գլխավոր թեմաներ