04:50 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերգեյ Լավրով

Ղարաբաղյան հարցը լուծելու համար Ռուսաստանը կշարունակի օգնել կողմերին

© Sputnik/ Григорий Сысоев
Արցախ
Ստանալ կարճ հղումը
3010

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները:

Գլխավոր թեմաներ