20:09 24 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Զինվորական գլխարկ

Համածառայակցի կրակոցից 21–ամյա զինծառայող է մահացել

© Sputnik / Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
20810

Դժբախտ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Գլխավոր թեմաներ