05:33 20 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
«Կարմիր խաչի» դրոշները

Բաքվում ուզում են հայ գերիներին փոխանակել դիվերսատների հետ. մեկնաբանում է հայկական կողմը

DAMIEN MEYER / AFP
Արցախ
Ստանալ կարճ հղումը
14521

Հայաստանում դեռ չեն շտապում արձագանքել, իսկ Արցախում պնդում են՝ այնտեղ ադրբեջանցի գերիներ չկան, իրենց մոտ միայն դիվերսատնտներ են պահվում։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Բաքվում ցանկանում են փոխանակել իրենց գերեվարած հայերին Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ։

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար Իսմայիլ Ախունդովը:

Պաշտոնյայի խոսքով` այդ հնարավորությունն այժմ քննարկվում է։

«Մենք դիմել ենք մի շարք միջազգային կառույցների` հայերի մոտ գտնվող Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի վերադարձի հարցով։ Այդ հարցով Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում։ Նաև կարող է դիտարկվել Ադրբեջանում պահվող հայերի հետ նրանց փոխանակման հարցը», — Ախունդովի խոսքերն է մեջբերել Vzglyad.az-ը։

Տվյալ պահին Ադրբեջանում պահվում են Հայասատնի քաղաքացի Զավեն Կարապետյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը։ Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանին գերեվարել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ձերբակալությունից մեկուկես ամիս անց Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են նրան դիվերսիայի ու սպանության մեջ` ներկայացնելով որպես «դիվերսիոն խմբի անդամ»։ ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, որը մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ։

Արցախում են գտնվում ազատազրկման դատապարտված երեք ադրբեջանցի, որոնց թվում 2014թ-ին ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովն է և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը։ Նրանք մեղադրվում են լրտեսության, Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի ռազմամթերք կրելու, մարդ առևանգելու և սպանելու համար։

Մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը` ԼՂՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ փոխանակման հարցով նրանց չեն դիմել։ Արցախում էլ, նրա խոսքով, գերիներ չկան, կան «դիվերսատնտներ, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել են իրենց գործած հանցագործությունների համար»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան`ասացին, որ պատրաստ են իրենց լիազորությունների սահմաններում աջակցել խնդրի լուծմանը, եթե կողմերը համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ։

Գլխավոր թեմաներ