09:27 13 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP608.05
  • EUR549.84
  • RUB7.31
Շուշի

Արցախն «էժանացել է» ադրբեջանցիների համար 270 մլն դոլարով

© Sputnik / Илья Питалев
Արցախ
Ստանալ կարճ հղումը
725 0 0

Բաքվում հերթական անգամ գնահատել են Արցախից «բաժանվելու» արդյունքում կրած նյութական վնասը, բայց շարունակում են անտեսել դրա իրական պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը հերթական անգամ գնահատեց այն նյութական վնասը, որը կրել է Արցախը կորցնելու պատճառով։ Այս անգամ Ադրբեջանի զինվորական դատախազությունը կորուստը 818,88 մլն դոլար է գնահատել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Թվերը ներկայացրել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Էմիլ Թագիևը։ Այս մասին նա հայտնել է` ելույթ ունենալով «1918 թվականի ադրբեջանցիների ցեղասպանության» 100-րդ տարելիցին նվիրված գիտագործնական համաժողովում։

Թագիևը խոսել է նաև մի քանի ցեղասպանությունների, ահաբեկչությունների, ավազակության, վերաբնակեցման, կտտանքների ենթարկելու մասին, պատմել է օրենքներն ու պատերազմի ավանդույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու դատախազության որոշումների մասին։

Նա նշել է, որ այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրոյին, ինչպես նաև ՆԳՆ-ին նրանց հետախուզման համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել։

«Եզրակացություն կկայացնի Հայաստանի ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական տարածքներն օկուպացնելու հետևանքով կրած նյութական վնասը գնահատելու աշխատանքային խմբին։ Այս պահին շարունակվում են վերոնշյալ հանցագործությունները կազմակերպած և դրանց մասնակցած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու աշխատանքները», — ասել է Թագիևը։

Նրա խոսքով` հետաքննության ընթացքում ավելի քան 75 հազար քննչական գործողություններ են իրականացվել, որոնց շրջանակում 5 հազար մարդ հարցաքննվել է որպես տուժած անձ կամ իրավաբանական անձի իրավահաջորդ, 6 հազար մարդ` որպես վկա, 18 236 մարդ հայցվոր են ճանաչվել, ավելի քան 1000 տարբեր փորձաքննություն է իրականացվել…

Սակայն վերադառնանք թվերին։ Բանն այն է, որ սա Ադրբեջանի կրած վնասների առաջին գնահատականը չէ։ Բաքվում մինչ այս էլ էին թվերով խոսել, բայց դրանք մի քիչ շատ էին։

«Ադրբեջանական հողերի օկուպացման հետևանքով հասցված վնասի» չափը հաշվարկել էին դեռ 2017 թվականի փետրվարին։

Այն ժամանակ տվյալները ներկայացրել էին «Ադրբեջանի տարածքները Հայաստանի ԶՈՒ-ի կողմից օկուպացնելու հետևանքով կրած կորուստների և զոհերի գնահատման» աշխատանքային խմբի նախագահ և անդամ Խանհուսեյն Կազիմլին և Նուսրաթ Իբրահիմովը։

Աշխատանքային խմբի տվյալներով` վնասը, որ կրել է Ադրբեջանը արցախյան պատերազմի շրջանակում, 819,150 մլրդ դոլար էր կազմել։

Արժեզրկումն ամենուր է…

Գլխավոր թեմաներ