00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է. Բաբայան

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային հանրությունից սպասումներն իրականում ավելին էին, ասում է Դավիթ Բաբայանը՝ խոսելով քառօրյա պատերազմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Մի շարք պետություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քայլեր են կատարել, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, «Արցախպրես» գործակալության թղթակցի հետ զրույցում, խոսելով 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ այս առումով միջազգային հանրությունից սպասումներն իրականում ավելին էին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան առաջին հերթին կանխվել է Արցախի պաշտպանության բանակի և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ոչ հրապարակային ձևով այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկել:

«Կան երկրներ, որոնք ի վիճակի չէին զսպել ագրեսիան, իսկ որոշներն էլ, օրինակ՝ Թուրքիան, Պակիստանը, հակառակը, խրախուսում էին: Հետևաբար միջազգային առումով ևս առկա է շահերի բախում, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումներ և այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է: Մեր հաջողության գրավականն այսօր և միշտ պայմանավորված է մեր բանակի հզոր լինելով և համայն հայության համախմբվածությամբ»,- ասել է Բաբայանը:

Անդրադառնալով հարևան երկրի ռազմատենչ քաղաքականությանը՝ նա նշել է, որ արդեն Երևանի և Զանգեզուրի մասին հավակնություններ հայտնող թշնամին այլընտրանք չի թողնում:

«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը կրկին ռազմական գործողությունների վերածել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը, մեր բանակի կողմից ռազմական գործողությունների տեղափոխումը հակառակորդի տարածք անխուսափելի է լինելու»,- ասել է նա։

Բաբայանն ընդգծել է` ցավոք, ոչ թե երկու, այլ երեսուն տարի անց անգամ հակառակորդը խաղաղության պարտադրանքը այլ կերպ չի ընկալել։

Լրահոս
0