01:46 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Սերգեյ Լավրով

Լավրովն արցախյան հակամարտության մասին. նոր գաղափարներ կան` մենք արդյունքի կհասնենք

© Sputnik / Рамиль Ситдиков
Արցախ
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Կազանում տեղի ունեցած հանդիպումից բոլորը լուրջ առաջընթաց էին ակնկալում, սակայն արդեն իսկ գագաթնաժողովի ընթացքում հարցեր ծագեցին` «այդպես լինում է»։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. Արցախյան հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի առաջնահերթություններից մեկն է: Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Ամբողջական տեքստը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ինչպես հիշեցրեց Լավրովը` Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ անդամ է և այդ պաշտոնում թե կոլեկտիվ ջանքեր է գործադրում մյուս երկու համանախագահների հետ (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի) և ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համանախագահների ընդհանուր ուղղվածության մեջ սեփական նախաձեռնություններն առաջ քաշել` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձնահատուկ կապերը։

«Այն աշխատանքը, որը տարվել է 2009-2011 թվականներին, իսկապես բավական ինստենսիվ է եղել։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մոտ 10 հանդիպում են ունեցել», — ասել է Լավրովը։

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, համանախագահները լուրջ դրական արդյունքներ էին ակնկալում Կազանում տեղի ուենցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից (2011 թվականի ամռանը)։

«Փաստաթղթերի նախագծերում, որոնք նախապատրաստել էր ռուսական կողմը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնվել, ինչպես մեզ էր թվում, Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները հավասարակշիռ ձևով», — ընդգծել է նա։

Այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովի խոսքով, գագաթնաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ առաջացան։

«Այդպես լինում է։ Մենք դրանից առանձնահատուկ ողբերգություն չենք սարքում։ Աշխատանքը շարունակվելու է։ Համոզված եմ, որ մի շարք բաներ, որոնք ներառված են «Կազանի փաստաթղթում», նախկինի պես պահանջված են», — նշել է նա։

Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այդ օրվանից անցած մոտ 7 տարվա ընթացքում որոշակի նոր գաղափարներ են ծնվել, որոնք համանախագահներն այժմ փորձում են առաջ տանել կողմերի հետ հանդիպումների ընթացքում։

«Կարևորը հետ կանգնել այն անվստահությունից, որը դեռ նախկինի նման երբեմն նկատվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավական շատ են», — ասել է նա։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այդ գաղափարները պարզապես պետք է թղթին հանձնել, ու թեև կոնցեպտուալ առումով կողմերը համաձայն են, որ դա անհրաժեշտ է անել, սակայն երբ ամեն ինչ սկսում է ձևակերպվել հստակ սահմանումներով, ինչպես և այլ իրավիճակներում, բարդություններ են առաջանում։

Լավրովն ընդգծել է, որ համանախագահները մտադիր են հետևողականորեն հաղթահարել այդ դժվարությունները և արդյունքի հասնել։

Ըստ թեմայի

Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանին պետք էր շրջանցել Մադրիդյան սկզբունքները
Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում. Բաբլոյան
Շարունակելու են փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման խաղաղ և փոխընդունելի լուծում
Արցախի հարցում Ադրբեջանի ձախողումը թաքցնելու իմաստ չկա. ԱԳՆ

Գլխավոր թեմաներ