19:30 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Պարգը Սրբազանը ժամերգության պահին

Չեմ վախենում մահից, խաղաղություն եմ ուզում. Զատիկն Արցախում` La Stampa–ի լրագրողի աչքերով

© Sputnik / Асатур Есаянц
Արցախ
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Նրանք առաջարկում են եվրոպացի առաջնորդներին գալ ու անձամբ արձանագրել փաստերը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Զատիկին նվիրված ժամերգություն՝ մեկուսացված Դադիվանքում` Արցախի լեռներում։ Հավաքվածները, թեկուզ և կարճ ժամանակով, բայց մոռանում են անդադրում, անվերջանալի կռվի մասին։

«Առաջին անգամ Արցախի ղեկավարները հավաքվել են այստեղ` Դադիվանքում, Քրիստոսի Հարությունը նշելու», —ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Այս մասին նշված է La Stampa պարբերականի՝ Արցախի մասին ռեպորտաժում։

«Մենք կապեր ունենք Ադրբեջանի կրոնական առաջնորդի հետ, ութ-ինը տարի առաջ հանդիպել ենք։ Մենք պատրաստ ենք սատարել խաղաղությանն ու բանակցություններին։ Սակայն անկախության հարցում զիջումներ չեն կարող լինել», — ասաց նա։

Կյանքի առաջին տարիներից սկսած՝ արցախցի երեխաները ուզում են զինվոր ու ոստիկան դառնալ ու կռվել իրենց երկրի համար։

«Սիրիայից վերդարձել են բազում ջիհադականներ, որոնք համալրում են ադրբեջանական բանակի շարքերը։ Նորություն չէ, որ նրանք որպես ադրբեջանցի զինվոր են քողարկվում», — ասաց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։

Վանքի մոտ մի հարյուր մարդ է հավաքվել։ Նրանք իրենց հետ տոնական ուտեստներ են բերել։ Այստեղ նաև վրան է խփել նախագահ Բակո Սահակյանը։ Նա հրավիրում է իտալացիներին գառան խորաված համտեսելու։

«Ադրբեջանի իշխանություններն ուզում են ներկայացնել հակամարտությունը որպես զուտ կրոնական։ Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից, քան այդ պնդումը։ Մենք կռվում ենք ահաբեկիչների, այլ ոչ թե հավատացյալների դեմ։

Հիմա Իտալիան ԵԱՀԿ նախագահ է։ Առաջին հերթին Իտալիայի իշխանությունից ակնկալում ենք, որ նրանք կգան այստեղ։ Իսկ ոչ ոք այստեղ չի գալիս, թեև բանակցությունների նպատակը խնդրին առերես առնչվելն է», — ասաց Արցախի նախագահը։

Մենք տեղաշարժվում ենք սահմանի խրամատներով։ Մեզ ուղեկցում է կապիտան Գեղամը։ Նա անգլերեն է խոսում։ Նա Ադրիանո Չելենտանոյի մեծ երկրպագուն է։ Մենք հողե արահետով մոտենում ենք խրամատներին։ Եվ ահա այստեղից երևում է չեզոք գոտին։ Եվ այստեղ մեզ հետևում են ադրբեջանցի դիպուկահարները։

Կապիտան Արմենը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է։ «2016 թվականի ապրիլին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա, մենք նրանց չզիջեցինք։ Ես զինվորական եմ։ Չեմ վախենում մահից», — հպարտորեն արտաբերեց նա ու շոշափում է ծառայողական զենքը։

«Մենք ուզում ենք` ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի։ Իսկ մինչև խաղաղություն չկա, մենք պետք է այստեղ լինենք», — հավելեց նա։

Նշենք, որ եվրոպացի լրագրողներից իտալացիները Արցախի ամենահաճախակի հյուրերից են։

Գլխավոր թեմաներ