06:20 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
ԵԱՀԿ

Հադրութի հյուսիսարևելյան կողմում ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի

CC BY 2.0 / OSCE Special Monitoring Mission / OSCE SMM monitoring
Արցախ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը և Միխայիլ Օլարուն։

ԵՐԵՎԱՆ, 17 Ապրիլ — Sputnik. Ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Արցախի արտգործնախարարության՝ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Գլխավոր թեմաներ