00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում 1994 թվականի հրադադարը լավագույն որոշումն էր. ՀՀ պաշտպանության նախկին նախարար

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ստորագրությունը հայերի շահերից էր բխում ու ընդունվել է` հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Այսպես կոչված «Բիշքեկյան արձանագրության» կնքումը հայկական կողմի շահերից էր. այն հաշվի էր առնում ռազմաքաղաքական իրավիճակը, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Центральная площадь Степанакерта, Республика Арцах - Sputnik Արմենիա
Փաշինյանը ժամանակին բարձրացրեց Արցախի` բանակցությունների գործընթացին վերադառնալու հարցը

Նա նշեց, որ չի բացահայտի այդ պահի քաղաքական իրավիճակի բոլոր մանրամասները, բայց հրադադարի համաձայնագիրը քննադատողներից քչերն են պատկերացնում` ինչ է կատարվել իրականում։

««Բիշքեկյան արձանագրություն» կոչվող փաստաթուղթ չկա։ Կան փետրվարի 18-ի ու մայիսի 16-ի արձանագրությունները։ Բիշքեկում Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի պատվիրակություններին հրադադարի կոչ են արել։ Իսկ փաստաթուղթը, որը սահմանում է` ուր տանել զորքերը, որտեղ լինեն դիտորդական կետերը, թռիչքներ չիրականացնելու տարածքը, շփման գծի հստակ սահմանները, ստորագրվել է մայիսի 16-ին», —ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` հրադադարի մասին մի քանի պայմանագիր է եղել, առաջինը չի իրագործվել։ Ոչ ոք Հայաստանին չէր խանգարում առաջ գնալ, բայց երկրի ռազմաքաղաքական իրավիճակն այլ էր։

«Որոշումը կայացվել է իրադրության, շփման գծի ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց հետո։ Այդ համաձայնագրի միջոցով Ադրբեջանն ուզում էր այնպես անել, որ հայկական ուժերը վերադառնան 1988 թվականի ԼՂՀՄ-ի սահմաններին, բայց չկարողացավ» — ասաց Հարությունյանը։ 

Նա նշեց, որ այդ փաստաթղթի շահավետության մասին է վկայում այն փաստը, որ հաջորդ օրը Ադրբեջանը դրանից հրաժարվելու փորձ արեց։

«Փորձի ձախողումից հետո նրանք հայտնեցին, որ Մամեդովը (Ադրբեջանի պաշտպանության նախարարը) այդ փաստաթուղթը ստորագրելու իրավունք չուներ։ Դա միակ փաստաթուղթն է, որի վրա կա Արցախի` որպես հակամարտության կողմի ստորագրությունը», — նշեց Հարությունյանը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Արցախյան դուել. Կազիմիրովը վերլուծում է Լևոն Տեր–Պետրոսյան–Վիգեն Սարգսյան հակամարտությունը

Նրա խոսքով` մայիսի 16-ի փաստաթուղթը («1994 թվականի փետրվարի 18-ից արձանագրության իրականացման մասին արձանագրությունը») լիովին Հայաստանի շահերից էր բխում ու համապատասխանում էր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։

1994 թվականի մայիսի 16-17-ին Գրաչովի միջնորդությամբ հակամարտության երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցություններ անցկացվեցին։ Այդ բանակցությունների ժամանակ հաստատվեց, որ կողմերը հավատարիմ են մնում ավելի վաղ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը։

Լրահոս
0