17:47 14 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.03
  • GBP617.31
  • EUR550.85
  • RUB7.23
Շփման գիծ

Շփման գծում այսօրվա իրավիճակն ամենավտանգավորն է 2016–ի ապրիլյան պատերազմից հետո

© AFP 2018 / KAREN MINASYAN
Արցախ
Ստանալ կարճ հղումը
492 0 0

Ադրբեջանական զինուժի կուտակումը շփման գծում և ստեղծված իրավիճակն Արցախի նախագահի խորհրդականը համեմատում է 2016թ–ի ապրիլյան պատերազմին նախորդած իրադրության հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ադրբեջանը շփման գծում ակտիվացել է դեռ ապրիլի 12-ին։ Այդ օրը նկատվեցին զինտեխնիկայի առաջին կուտակումները։ Մեկնաբանելով շփման գծում Ադրբեջանի վերջին ակտիվացումը` Sputnik Արմենիային ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Այդ ակտիվացումը տարբեր դրսևորումներ է ունեցել` մի փուլում եղել է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ, մի փուլում եղել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ու դրանցում գործող դիպուկահարների աննախադեպ ակտիվություն»,– ասաց նա։

Միաժամանակ Ադրբեջանն աշխատանքներ է տանում նաև սահմանի երկայնքով ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ` փորձելով իր տեղաշարժերը հայկական կողմի համար անտեսանելի դարձնել։

«Կարող ենք արձանագրել, որ վերջին 2 ամսում ստեղծված իրավիճակը 2016թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ամենավտանգավոր իրավիճակն է, երբ Ադրբեջանն առաջնագծի մի քանի ուղղություններով միանգամից ակտիվություն է դրսևորում. այսօր ռեալ վտանգ է ստեղծվել առաջնագծում իրավիճակի կտրուկ սրման»,– ասաց Աբրահամյանը։

Սահմանին տեղի ունեցող տեղաշարժերին զուգահեռ, Արցախի նախագահի խորհրդականի դիտարկմամբ, Ադրբեջանը նաև ակտիվ գործողությունների է անցել քարոզչական դաշտում, ինչը ևս, նրա խոսքով, վկայում է ռազմական ակտիվ գործողությունների նախապատրաստվելու և հանրությանը դրան նախապատրաստելու մասին։

Այդուհանդերձ, հայկական ուժերն ակնդետ հետևում են Ադրբեջանի բոլոր գործողություներին ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են արագ արձագանքել, վստահեցնում է Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք` վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

Ըստ թեմայի

Արցախի շուրջ բանակցություններ. հեղափոխական էյֆորիան չի կարելի շփոթել դիվանագիտության հետ
Հարությունյան. «Հակամարտությունը եռակողմ է. կան Արցախի և Հայաստանի հետ կապված հարցեր»
Երևանը հոգնել է Արցախի շուրջ ձևական բանակցությունից. Փաշինյանն ուզում է վերջ տալ խաբկանքին
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ