06:27 19 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.59
  • GBP639.29
  • EUR559.61
  • RUB7.62
Արմեն Սարգսյան, Բակո Սահակյան

Արցախի մարտահրավերներն այսօր ավելի մեծ են, քան երեկ. Սահակյանն ընդունել է Սարգսյանին

© Photo: official site of the President of RA
Արցախ
Ստանալ կարճ հղումը
12110

Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ասել է Արմեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված և՛ խորհրդարան, և՛ նախագահ, ինչպես նաև մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետև պետություն ունեն:

Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը, ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե և ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետևաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարևոր է»:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ու Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաև Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Ըստ թեմայի

Մեր խնդիրներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ երկխոսելով, բանակցելով. Արմեն Սարգսյան
«Նման իրավիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով». Արմեն Սարգսյան
Ամեն ինչ կանեմ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, սփյուռքի միասնության համար. Արմեն Սարգսյան
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ