21:14 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Արցախ

Արցախի պատգամավորները քննարկել են ներքին խնդիրները

© Sputnik / Arpi Beglaryan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Պատգամավորները կարևորել են հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արցախի պատգամավորների համար առաջնայինը ներքին կայունությունն ու անվտանգությունն է։ Իրենց այս դիրքորոշումը նրանք վերահաստատել են երեկ Արցախի Ազգային ժողովում  կայացած «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» հարցով ընդլայնված խորհրդակցության ընթացքում։ Նիստին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները` խորհրդարանի նախագահի, փոխնախագահի ղեկավարությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ–ի մամուլի ծառայությունից։

«Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել  են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել  հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:

Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները:  Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ թեմայի

Նախարարն Արցախում սպանված զինծառայողի մասին խոսել է Մինսկի խմբի անդամների հետ
Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող գործընթացներն ամրապնդում են հայկական կողմի դիրքերը
Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվեց
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ