04:20 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
288 0 0

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը վստահեցնում է` Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրած ոչ մի մեքենա գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Արցախյան բանակին նվիրած մեքենաները հենց բանակի հաշվեկշռում են։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Նրան հայտնի չէ` ինչի վրա են հիմնվում խոսակցություններն այն մասին, որ Պաշտպանության բանակի մեքենաները հայտնվել են կալանավորված ու պատգամավորական մանդատից զրկված Մանվել Գրիգորյանի մոտ։

«Այդպիսի բան չկա։ Համացանցում նյութ կար, որ աստրախանցի բարերարները «Երկրապահ» մեքենաներ են փոխանցել, նրանք են դրա մասին ասել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Պաշտպանության բանակին նվիրած բոլոր մեքենաները Պաշտպանության բանակի հաշվեկշռում են։ Գրիգորյանի առանձնատան խուզարկության ընթացքում գտնվածները Պաշտպանության բանակի հետ կապ չունեն», — ասաց Մնացականյանը։

Նա հասարակությանը հորդորեց սպասել դատարանի որոշմանը, երբ բոլոր հարցերի պատասխաններ կտրվեն։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)

Ըստ թեմայի

Կզրկվի արդյո՞ք Մանվել Գրիգորյանն Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից` կորոշի էջմիածնեցին
Մանվել Գրիգորյանի առողջությունը վատանում է. փաստաբան
«Զինվորի բաժին» մակագրությամբ սննդամթերք են գտել նաև Մանվել Գրիգորյանի` Արցախի առանձնատանը
Մանվել Գրիգորյանը գիտի, որ խորհրդարանական ընկերները հավերժ չեն լինում. փաստաբան
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Արցախ

Գլխավոր թեմաներ