ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախյան առաջնագծում իրավիճակը էական չի փոխվել:
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: