00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերկելն արցախյան հարցը քննարկել է Ալիևի հետ

© Photo : AZƏRTACКанцлер Германии Ангела Меркель прибыла с визитом в Азербайджан
Канцлер Германии Ангела Меркель прибыла с визитом в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական արարողությունից հետո ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` օգոստոսի 25-ին, Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իլհամ Ալիևի մամուլի ծառայությանը։

Հիշեցնենք, որ իր եռօրյա շրջագայության շրջանակում Անգելա Մերկելը եղել է Վրաստանում և Հայաստանում։ Կանցլերը Երևանից Բաքու է մեկնել այսօր։ Օդանավակայանում Մերկելին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն ու փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Պաշտոնական մասի ավարտից հետո Անգելա Մերկելն ու Իլհամ Ալիևը պատվիրակության մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել։

«Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հանդիպմանը հանդես եկան ելույթի խոսքով։ Հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կարծիքներ փոխանակեցին», — գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մերկելի այցից առաջ գերմանական խորհրդարանի պատգամավոր Ալբեր Վայլերին արգելել էին մուտք գործել Ադրբեջան։ Նա կանցլերին պետք է ուղեկցեր Հարավային Կովկասի շրջագայության ժամանակ։ Ավելի վաղ Վայլերը երկու անգամ այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որի պատճառով հայտնվել էր Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակում»։ Բանակցությունները որևէ լուծման չհանգեցրին, իսկ պաշտոնական Բեռլինը ափսոսանք հայտնեց Բաքվի դիրքորոշման վերաբերյալ` նշելով, որ դա չի նպաստում Արցախի շուրջ երկխոսությանը։

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, հղում անելով ԳԴՀ կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Մերկելի` Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը լինելու է Կասպից ծովի տարածաշրջանից դեպի ԵՄ բնական գազի մատակարարումներն ավելացնելու հնարավորության քննարկումը։

Լրահոս
0