00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանությամբ բացված 20-րդ դարը չի կարող մայր մտնել նույնպիսի ոճրագործությամբ. Գարեգին Բ

© Sputnik / Asatur YesayantsКатоликос Гарегин II во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн
Католикос Гарегин II во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի անկախության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել։

ԵՐԵՎԱՆ, 2 Սեպտեմբեր — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և արցախցիներին:

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի անվտանգությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է. Նիկոլ Փաշինյան

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Ազգովի տոնում ենք 27-րդ տարեդարձը Արցախի Հանրապետության անկախության, 27-րդ տարեդարձը արցախահայության ազատ, արժանապատիվ կյանքով ապրելու կամարտահայտության: Մեր մտապատկերում վեր են հառնում դժվարին տարիներն արցախյան գոյապայքարի: Առ Աստված ապավինությամբ ազգս հայոց ոտքի կանգնեց պաշտպանելու իր արդար իրավունքները հայրենի պատմական Արցախում՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանությամբ հայ ժողովրդի համար բացված 20-րդ դարը չի կարող մայր մտնել նույնպիսի ոճրագործությամբ»։

Կաթողիկոսը նաև նշում է, որ արցախյան հերոսամարտը պսակվեց անկախ պետականության հռչակմամբ, և այդ ճանապարհին արցախահայությունը ոտք դրեց գալիք բոլոր դժվարությունների և փորձությունների քաջ գիտակցությամբ և մարտահրավերներին դիմագրավելու հանձնառությամբ:

«Հակառակ ամենածանր պայմանների, բազում դժվարությունների ու նեղությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի՝ Մեր զավակները, ազատության արժեքի ամենաբարձր գիտակցությամբ, իրենց արժանապատիվ կյանքը կերտեցին և շարունակում են իրենց նախնյաց քաջարի, անկոտրում ոգու և հավատի կրողը մնալ»,– ասված է ուղերձում:

Президент Армении Армен Саркисян во время вручения премий деятелям науки и искусства (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը». Արմեն Սարգսյան

Իր խոսքն ուղեղելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծում է Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված նրա նվիրումն ու նշում, որ աղոթում է, որպեսզի Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջով խաղաղ երկնքի ներքո բարօր պահպանի մեր Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ պահի արցախահայությանը` պարգևելով անվրդով ու ապահով, շեն ու պայծառ կյանք։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթում է, որ Պաշտպանության բանակի հերոս զինվորների ու հրամանատարների հավատքը մշտապես զորանա և ոգին անպարտ մնա ` անառիկ պահպանելու հայրենյաց սահմանները:

Լրահոս
0