00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք այստեղ ճորտ չենք». Արցախի Տիգրանակերտն ազատել են խորովածի հոտից ու ծխից

© Sputnik / Aram NersesyanТигранакерт
Тигранакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար տարիներ պատմամշակութային արգելոցի տարածքում խնջույքներն օրինական են եղել։ Հիմա հարցը լուծվել է։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հնագետներին երկար տարիներ անց հաջողվել է հասնել Տիգրանակերտի տարածքում պիկնիկների կազմակերպման արգելքին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց պատմական գիտությունների դոկտոր, Տիգրանակերտում պեղումների ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Տիգրանակերտն այն քաղաքներից է, որ իր անունով կոչել է Տիգրան Մեծը մ.թ.ա. I դարում։ Այդ քաղաքներից մեկը եղել է նրա կայսրության մայրաքաղաքը։ Դրա ավերակները գտնվում են այժմյան Թուրքիայի Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու։

Раскопки в Нор Геги - Sputnik Արմենիա
«Մշակութային պատերազմ» ՅՈՒՆԵՍԿՕ–ում. Ադրբեջանը հարձակվում է, Հայաստանը` լռում

Մյուս հարցը, որն ավելի հրատապ է, ֆինանսավորումը ավելացնելն է։ Գիտնականները տարեկան խնդրում են 30-35 միլիոն դրամ, ստանում` 10-12 միլիոն։

Այդ գումարը բավականացնում է միայն տեղանքի պեղումների համար։ Ոսկորների, կերամիկայի, ապակու և զենքի մնացորդների ռադիոածխածնային անալիզը ստիպված են իրականացնել արտասահմանի գործընկեր —գիտնականների աջակցությամբ (այդ թվում` ծագումով հայ)։

Պետրոսյանը երկար տարիներ է, ինչ ղեկավարում է Տիգրանակերտի պեղումները, որը գտնվում է պատմական Արցախ նահանգում` ներկա Արցախի Հանրապետության տարածքում։

Պետությունը հսկում է Տիգրանակերտի պեղումների վայրը։ Երկար տարիներ պատմական արգելոցի դարպասներին գրված է եղել` մուտքի տոմսը` 250 դրամ, պիկնիկը` 5000 դրամ։

Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Հոգու ձգողականության կետը. Դադիվանքը` ռուս բլոգերի աչքերով
Այցելուներին գրավում են հորդառատ աղբյուրները, որոնց ափերին նստելը շատ հաճելի է, հատկապես ամռանը։

Բայց շատ հաճախ այստեղ կազմակերպել են «արքայական» բարքերով խնջույքներ. հնագույն քաղաքը ժամեր շարունակ պարուրված է եղել խորովածի գորշ ծխով։

«Պատկերացրեք տեսարանը։ Նստած են քեֆ անողները, հիանում են հնությամբ, ուտում–խմում են։ Իսկ հետին պլանում մենք` հնագետներս, աշխատում ենք բահերով։ Կարծես նրանք պարոններն են, իսկ մենք ճորտերը։ Համաձայնեք, որ այդքան հաճելի չէ», – հավելեց Պետրոսյանը։

Մշակույթի նոր նախարարն արդեն երկու անգամ եղել է այստեղ։ Ճիշտ է, Պետրոսյանն այդ մասին իմացել է միայն մի քանի օր անց, որովհետև այդ այցի մասին ոչ ոք նախօրոք չի հաղորդել։

Հուսով եմ, որ հիմա ինչ-որ բան կփոխվի։ Ամեն դեպքում վերջին հյուրին` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, ես ասացի, որ պետք է վերջ տալ խնջույքներին։ Բարեբախտաբար, Արցախի իշխանությունները հարցը լուծեցին», – հավելեց գիտնականը։

Մնաց մյուս հարցը` պատշաճ ֆինանսավորումը։

Լրահոս
0