14:29 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Տգրանակերտ. Արցախ

Արցախում գողացել են անտիկ ժամանակաշրջանի արծաթե դրամ

© Sputnik / Aram Nersesyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Թանգարանի ցուցադրությունից Միհրդատ 3-րդի արծաթե դրամի անհետանալը նկատել են սեպտեմբերի 27-ին:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արամայիս Աղաբեկյանը դիմել է Արցախի ոստիկանությանը:

Ըստ նրա ահազանգի՝ սեպտեմբերի 27-ի ժամը 10:00-ից մինչև 11:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված արգելոց-թանգարանի երկրորդ սրահից գողացել է ցուցանմուշ հանդիսացող պարթևական 1 արծաթե դրամ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի մասին ֆեյսբուքում գրառում է արել Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա հարց է տալիս՝ արդյո՞ք «գողը գիտի՞, թե ինչ մեծ վնաս է հասցրել»:

Տեղեկացնենք, որ խոսքը Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010 թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ երրորդ պարթևի հատած (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամի:

Ըստ թեմայի

Թուրքական ձեռագիր. պղծել են Տիգրանակերտի Հայ առաքելական եկեղեցին
«Մենք այստեղ ճորտ չենք». Արցախի Տիգրանակերտն ազատել են խորովածի հոտից ու ծխից
Հին Տիգրանակերտի գլխին սև ամպեր են կուտակվել
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ