00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման. Փաշինյան

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах
Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն այցելել է սահմանագիծ։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Главы Армении и Карабаха - Никол Пашинян и Бако Саакян в штаб-квартире Армии обороны. Степанакерт (9 мая) - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Հայաստանի և Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:

«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և ըստ էության, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Փաշինյանը:

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
«Մեր անունն է Հայկական բանակ». շաբաթվա սելֆին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար:

«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները և հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաև կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի»,- նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Արցախ էր մեկնել նոյեմբերի 1-ին։ Ավելի ուշ նա գրել էր, որ որոշել է կտրվել բոլոր գործերից։

Լրահոս
0