00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելցիների անօրինական արկածներն Ադրբեջանում. դրոնների գործին Թել Ավիվը խիստ է մոտեցել

© Photo : Arshak ZakaryanСбитый азербайджанский дрон
Сбитый азербайджанский дрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ 1.5 տարի առաջ իսրայելական Aeronautics Defense Systems Ltd ավիաշինարարական ընկերությունը քննության տակ հայտնվեց. կասկածվում էր, որ Ադրբեջանի պատվերով մատակարարվող ԱԹՍ–ների փորձարկումների ժամանակ փորձել են ռմբակոծել հայկական դիրքերը։ Իսրայելական ծառայությունների սկզբունքայնությունը, կարծես թե, արդյունք է տալիս։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Այն ժամանակ` 2017 թվականին, այդ կապակցությամբ առաջին պաշտոնական հայտարարության մեջ գրված էր. «Aeronautics Defense Systems Ltd ընկերության նկատմամբ հետաքննություն է իրականացվում հայտնի գնորդի հետ կնքած գործարքի շրջանակում»։ Գործը սկսել էր Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության միությունը, ավելի ուշ նրան միացել էին պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումները։

Артиллерийские установки ДАНА азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Մահաբեր զենքի առաքումը Ադրբեջան. ինչո՞ւ է Սլովակիան թաքնվում Իսրայելի թիկունքում

«Հայտնի գնորդը», որը հրեական ձևով այսպես խուսափողաբար էր անվանվել, երկար անանուն չմնաց։ Համենայն դեպս, Հայաստանում քաջատեղյակ էին, որ այդ գնորդը հարևան երկիր է. դեռ 2016 թվականին ավտոբուս խոցելու համար Ադրբեջանը իսրայելական արտադրության կամիկաձե–դրոն կիրառեց, դրա հետևանքով հայկական կողմը 7 զոհ ունեցավ։

Սակայն ընկերության դեմ ուղղված դատական հայցը կապված էր նրա հետ, որ 2017 թվականի աշնանը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները, որոնք մտադիր էին իսրայելական արտադրության նոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, խնդրել էին Ադրբեջան ժամանած Aeronautics Defense Systems աշխատակիցներին, ցուցադրել Orbiter 1K կամիկաձե–դրոնների հնարավորությունները։ Այդ նպատակով անօդաչու սարքերի օպերատորներին առաջարկել էին հարվածներ հասցնել  հայկական դիրքերին։

Իսրայելցի օպերատորները հրաժարվել էին կատարել խնդրանքը, սակայն ընկերության մենեջերները, մեղադրելով առաջիններին, որ իրենց մեղքով կարող է չեղարկվել շահավետ պայմանագրի կնքումը, դրոններն անձամբ էին լիցքավորել և հայկական դիրքերը թիրախավորել։

Խոցել այն չէր հաջողվել, իսկ ԱԹՍ–ներից մեկն ընկել էր Արցախում հայկական ԶՈւ դիրքերից 100 մետր հեռավորության վրա։

Военный парад по случаю 100-летия Вооруженных сил Азербайджана (26 июня 2018). Бакy - Sputnik Արմենիա
Ինչպես է եվրոպական պահեստներում մնացած զենքը Իսրայելի թեթև ձեռքով հասել Ադրբեջան

Ըստ ամենայնի՝ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվել, տեղեկատվության առանձնակի արտահոսք չի եղել, և ահա օրեր առաջ The Times of Israel ռեսուրսը հայտնեց այն մասին, որ երկրի ՊՆ–ն կասեցրել է ADS երեք ղեկավարների արտահանման արտոնագրերի գործունեությունը։ Մասնավորապես, դադարեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի և ևս մեկ աշխատակցի արտոնագրերի գործողությունը։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչև վճռի հրապարակումը։

Ասվում է նաև այն մասին, որ ընկերությունը իր աշխատակիցներին Բաքու է ուղարկել, այնտեղ իր արտադրանքը ցուցադրելու համար. այստեղ ԱԹՍ–ները լիցքավորել են պայթուցիկներով և «կամիկաձեի» առաքելությամբ ուղարկել հակառակորդի դիրքեր։ Բողոքում գրված է, որ Orbiter 1K տեսակի ԱԹՍ–ի ցուցադրման ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն խնդրել էր ընկերությանը փորձարկումներն իրականացնել հայկական դիրքերի վրա։ Իսրայելի օրենքներով` նման փորձարկումները հակաօրինական են. դրա համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ։ «Քիչ հավանական է, որ ADS–ն նման թույլտվություն ստացած լինի, քանի որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն չի համարում», – գրված է փաստաթղթում։

Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ կամ ադրբեջանական կողմը մասնագետներ չի ունեցել, որոնք կկարողանան կամիկաձե–դրոնների հենց այդ մոդելի հետ աշխատել, կամ նրանք պարզապես ուզում էին, որպեսզի արտադրողն անձամբ ցուցադրի իր ստեղծածի հնարավորությունները, և նման խնդրանքով են հանդես եկել։

«Խնդրանք» բառը նախորդ պարբերության մեջ պետք է չակերտների մեջ վերցնել, բավականին պարզ ու ակնհայտ պատճառով։

Военный парад по случаю 100-օй годовщины создания Вооруженных сил Азербайджана (26 июня 2018). Бакy - Sputnik Արմենիա
Շատ իսրայելական զենք ու քիչ իրանցի նախարարներ. տարածաշրջանում ինչ–որ բան է փոխվել

Ենթադրենք, որ ադրբեջանցի «խնդրողները» չգիտեն իսրայելական օրենքները կամ էլ այդքան գիտակ չեն։ Սակայն ընկերության ներկայացուցիչները չէին կարող չհասկանալ, որ ադրբեջանական խնդրանքի կատարումը հղի է շատ վատ հետևանքներով և՛ իրենց գործատուի, և՛ իրենց իսկ համար։

Նման դեպքերում ի՞նչ է հուշում տարրական առողջ դատողությունը։ Որ կողմից էլ նայես, միայն մի եզրակացության կարելի է գալ. «խնդրանքն» այնքան գայթակղիչ տեսք ուներ գումարային արտահայտմամբ, որ մենեջերները համարել են՝ եթե կատարեն այն, լավ շահույթ կունենան, նույնիսկ եթե կորցնեն աշխատանքը, իսկ հարազատ ընկերությունը կդատվի. չէ՞ որ նրանք «շնորհակալության» համար չեն այդքան ջանք գործադրել, և ոչ էլ հանուն ադրբեջանցիների գեղեցիկ աչքերի։

Հարևանների պահվածքում որևէ նոր բան չկա, նրանք իրենց սովորական մեթոդներով են գործում։

Տարոն Հովհաննիսյանը նշում է համապատասխան իսրայելական մարմինների օպերատիվ արձագանքը։

Ընդհանրապես, Թել Ավիվը խիստ է արձագանքում տեղական ընկերությունների ներկայացուցիչների կողմից հակամարտություններին (որոնց Իսրայելը ներգրավված չէ) չմիջամտելու սկզբունքը խախտելուն։

Քանի որ ADS–ի գործով գրեթե ամբողջ տեղեկությունը գաղտնի է ճանաչվել, այսօր կարող ենք միայն ենթադրություններ անել հետաքննության վերջնական արդյունքների մասին։

Սակայն կարծես թե, այդ ենթադրությունները կարելի է անել ճշմարտացի լինելու մեծ հավանականությամբ։

Լրահոս
0