21:49 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Սերգեյ Լավրով

«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

© Sputnik / Владимир Астапкович
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (239)
317 0 0

ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ լրացուցիչ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ՀՀ նոր կառավարությունը որքան ինտենսիվ կարող է զարգացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սերտ շփման մեջ են, նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և արտգործնախարարների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովակիայի իր գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին Փարիզում։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում կառուցողական մթնոլորտը պահպանվում է։

«Նրանք (համանախագահները – խմբ.) արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, արտգործնախարարների հետ, նոր շփումներ են սպասվում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում բոլորովին վերջերս է նոր կառավարություն ձևավորվել, անկասկած, կպահանջվի որոշակի լրացուցիչ ժամանակ, հասկանալու համար, որքանով ինտենսիվ, որքանով խորը հնարավոր կլինի այս փուլում զարգացնել կարգավորման գործընթացը», – ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով`  ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն։

«Որոշումները, իհարկե, պետք է ընդունվեն անմիջական զրույցների ընթացքում, կողմերի միջև ուղիղ բանակցությունների ժամանակ», – ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում հունվարի 22-ին։ Ինչպես ավելի ուշ ասել է ՀՀ վարչապետը, քննարկվել են բանակցային գործընթացի պատմությունը, կարգավորման համար պայմանների ստեղծման հնարավորությունները, առկա խոչընդոտները։ Բայց, միևնույն ժամանակ որևէ կոնկրետ մանրամասներ չեն քննարկվել։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (239)

Ըստ թեմայի

Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի
Բոլտոնը Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ