23:16 23 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Զինծառայողներ

Արցախի ՊԲ-ի բարձրաստիճան զինվորականները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ».

© Photo: official site of the MoD of RA
Արցախ
Ստանալ կարճ հղումը
244 0 0

Թերթը պարզել է, որ պաշտոններին հրաժեշտ են տալու պաշտպանության նախարարի տեղակալները, բայց փոփոխությունները դրանով չեն ավարտվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են լինելու բարձրաստիճան զինվորականների շրջանում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, որի պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի փոփոխությունից հետո»,– նշված է հոդվածում:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` Օգանովսկու պաշտոնանկությունը պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով: Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ ևս` Գարիկ Սաֆարյանը, որը անցած տարի տևական բուժման կուրսեր է անցել: Իսկ տեղակալներից երրորդը` Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ փոփոխությունները սրանով չեն ավարտվելու, և գուցե հաջորդ ալիքը բարձրանա։

Ըստ թեմայի

Փաշինյանը խոստացավ պաշտոնանկ անել դատարանի վրա ազդող պաշտոնյաներին
Որոշ պաշտոնյաներ Մեղրիի հողերը սեփականաշնորհել են լումաներով. Պապիկյան
Փաշինյանն արդարադատության երկու փոխնախարարի է պաշտոնից ազատել
Ավելի քան կես տարի աշխատավարձ չեն ստացել. ինչպե՞ս են իրենց զգում զանազան պաշտոնյաները
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ